Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաև կոշտ հակազդեցություն։ Սա եկեք արձանագրենք», - նշել է նա:
Ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ՝ տեղեկացնում է Ոստիկանության ֆեյսբուքյան էջը:
Չինաստանի նախագահ Սի Ձինպինի համոզմամբ` եթե հունվարին երկրում կորոնավիրուսի համաճարակ չբռնկվեր, կառավարության թիրախը կլիներ 2020-ին տնտեսական աճի 6 տոկոս ցուցանիշի ապահովումը:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է ԱՄՆ-ին «խնդիրներ», եթե իրանական տանկերները, ներառյալ Վենեսուելա մեկնողները, խոչընդոտների հանդիպեն Վաշինգտոնի գործողությունների պատճառով:
Կահիրեում ՀՀ դեսպանությունը պատասխանել է Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում 2020-ի մայիսի 7-ին հրապարակված գրառմանը, որը «անհիմն և չապացուցված փաստերի ու տվյալների համախումբ է»:
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...